Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին
Thu, 14 May 2026 15:33:29 +0400

Քաղպայմանագիրը շարունակում է ուսումնական հաստատության աշխատողներին, տպրոցների տնօրեններին օգտագործել նախընտրական քարոզչության ընթացքում։ Թեպետ երեկ՝ Արագածոտնի մարզում դպրոցականների եւ ուսուսչական կոլեկտիվների՝ դասի ժամին իշխող ուժի քարոզչությանը մասնակցելու առթիվ անգամ ԿԸՀ-ն հանդես եկավ զգուշացնող հայտարարությամբ, սակայն այսօր Աջափնյակում ՔՊ քարոզարշավին նկատեցինք դպրոցի հերթական տնօրենին։
Լուսանկարում նախկին ՀՀԿ-ական, ներկայումս մոլի ՔՊ-ական եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Դավթյանն է՝ Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենը: Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է, ասում են՝ հավակնում է ԿԳՍՄ նախարարի պաշտոնին։ Տիկինն այսօր մասնակցում է քարոզարշավին, իսկ առհասարակ անգամ բուկլետներ է բաժանում։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր