Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հացը երկու օր է՝ թանկացել է

Իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հացը երկու օր է՝ թանկացել է

Sun, 17 May 2026 18:45:03 +0400


«Մինչ բոլորը նախընտրական երգ ու պարի մեջ են, քաղաքացին արդեն երկու օր է՝ հացը գնում է 40 դրամով թանկացած գնով։ Գները բարձրանում են, խոստումները բարձրանում են, քաղաքացին` աղքատանում։ Երբ առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանում է, դա ուղիղ հարված է ամենօրյա գոյության համար պայքարող ընտանիքներին։ Իսկ միաժամանակ գործող իշխանությունները 10.000 դրամ թոշակի բարձրացումը ներկայացնում են որպես «առաջընթաց»։

Սակայն իրական պատկերն այլ է․ քաղաքացին իր ստացածը կորցնում է իշխանության գրպանում եւ արդյունքում մնում դատարկ գրպանով։ Ու առավել մտահոգիչն այն է, որ թանկացումների շղթան սկսվել այնպիսի տնտեսական կենտրոններից, որոնք հանրային ընկալմամբ գտնվում են իշխանության հետ սերտ փոխկապակցված միջավայրում։ Օրինակ` հացը երկու օր է թանկացել է իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում։ Հարց է առաջանում՝ պատահականությո՞ւն է։ Չեմ կարծում։

Միևնույն ժամանակ, փաստ է, որ քաղաքացին արդեն երկու օր է գնում է թանկացած հաց, մինչդեռ ընդդիմադիր դաշտից գրեթե արձագանք չկա։ Սա խոսում է ոչ միայն անտարբերության, այլ նաև հասարակական իրականությունից աստիճանաբար կտրվելու մասին։ Իսկ շարքային քաղաքացու համար 40 դրամի տարբերությունն էլ զգալի է․ նա հաշվում է ամեն դրամը, և նրա համար յուրաքանչյուր թանկացում ուղղակի ազդում է կենսունակության վրա։

Եթե քաղաքացին տեսնում է եւ իր մաշկի վրա զգում խնդիրները, իսկ ընդդիմադիր դաշտը` ոչ, ապա խնդիրը պարզապես «չնկատելը» չէ։ Խնդիրը կապի խզումն է իրական կյանքի հետ։ Եվ երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հեռանում են հասարակության առօրյայից, ամենաթանկը վճարում է ժողովուրդը», – գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար

Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար Sun, 17 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով