Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Սրանց սխալների համար ես իմ հայրենիքն ու իմ պապական տունն եմ տվել․ Ռոբերտ Քոչարյան

Սրանց սխալների համար ես իմ հայրենիքն ու իմ պապական տունն եմ տվել․ Ռոբերտ Քոչարյան

Sun, 17 May 2026 21:45:56 +0400


«Մենք հնարավորություն ունենք շտկելու ամեն ինչ։ Այս բոլոր խնդիրները կարող են շատ արագ լուծվել։ Մնում է՝ դուք գնաք կառուցողի հետևից, ոչ թե քանդողի։Այս իշխանությանը չի սովորում իր սխալների վրա, որովհետև դրանց գինն ինքը չի վճարում։ Ժողովուրդն է տվել դրանց գինը։ Սրանց սխալների համար ես իմ հայրենիքն ու իմ պապական տունն եմ տվել, իմ ծննդավայրը։44-օրյա պատերազմի ժամանակ կեղծել են իմ քովիդ-թեստը, որպեսզի չկարողանամ մեկնել Մոսկվա և իմ կապերով փորձեմ կանգնեցնել պատերազմը։Շատ են խոսում կոռուպցիայի մասին։ Բայց իրականում սա ամենաթալանչի, կոռումպացված կառավարությունն է։ 8 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը և չեն կարողանում բացատրել՝ ուր է գնացել այդ գումարը։Պետք է վռնդենք այս իշխանությանն իրենց աթոռներից և չեղարկենք նրանց բոլոր բազմաթիվ հակաժողովրդական որոշումները։Մի քանի դպրոց են կառուցում, դրա եռակի քանակով դպրոց փակում են։ Մենք ավելի շատ դպրոց ենք կառուցել, բայց երբեք չենք փակել։ Դպրոց փակելը հանցագործություն է ժողովրդի նկատմամբ։Չեղարկել են իշխանության պատասխանատվության ինստիտուտը։ Իշխանությունն առանց պատասխանատվության չարիք է ժողովրդի համար։ Չի կարող առաջնորդն ասել՝ դե սխալվել եմ, ի՞նչ է եղել»,-այսօր Կոտայքի մարզում ասաց ՀՀ նախագահ երկրորդ նախագահը ընտրողների հետ հանդիպման ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար

Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար Sun, 17 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով