Այնտեղ իրավիճակը սուր է
Mon, 18 May 2026 13:20:33 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արմավիրի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցերի արդյունքներն ամփոփել է՝ նշելով թե՛ դրական, թե՛ բացասական դիտարկումներ։
Նրա խոսքով՝ Արմավիրում մարդիկ ակտիվ աշխատում են և զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ աճեցնելով այնպիսի մրգեր ու բանջարեղեն, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում և կարող են ապահովել շահավետ վաճառք։ Սակայն, միաժամանակ նա ընդգծել է մի շարք խնդիրներ՝ մասնավորապես ջրի սղությունն ու արտադրանքի մթերման դժվարությունները։
Կարապետյանի գնահատմամբ՝ միայն ճանապարհաշինությամբ կամ ասֆալտապատմամբ տնտեսությունը չի կարող զարգանալ, անհրաժեշտ են ավելի խորքային լուծումներ գյուղատնտեսական և տնտեսական համակարգի համար։
Գեղարքունիքի մարզի վերաբերյալ նա նշել է, որ այնտեղ իրավիճակն ավելի ծանր է՝ գործազրկության բարձր մակարդակով, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել։ Նրա խոսքով՝ արտագնա աշխատանքի բարձր մակարդակը ցույց է տալիս, որ աշխատանքային ռեսուրս կա, պարզապես անհրաժեշտ են հնարավորություններ։
Կարապետյանը նաև արձագանքել է այն պնդումներին, թե Հայաստանում աշխատուժի պակաս կա՝ նշելով, որ եթե նման կարծիք կա, ապա պետք է այցելել մարզեր՝ հասկանալու իրական վիճակը և տեսնելու, թե որքան մարդ է ստիպված մեկնում արտերկիր աշխատանքի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր