Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Հայտնի երգչուհին դանակը ձեռքին շան նման կաղկանձել է

Հայտնի երգչուհին դանակը ձեռքին շան նման կաղկանձել է

Mon, 18 May 2026 20:30:20 +0400


Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսին, ում դատավճիռը հարբած վիճակում մեքենա վարելու գործով վերջերս էր հրապարակվել, նկատել են ալկոհոլի խանութում։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հաղորդման, տեսադիտարկիչ սարքերը ֆիքսել են, թե ինչպես է Բրիթնի Սփիրսի նման մի կին մտնում ալկոհոլի խանութ։ Խանութում նրան ուղեկցում են երկու մարդ, որոնցից մեկը երգչուհու անվտանգության աշխատակիցն է։ Երգչուհին իրեն բավականին ազատ է պահել, որոշակի պահի՝ դրամարկղի մոտ նույնիսկ պարել է։

Հետո խումբը գնացել է սրճարան, որտեղ երգչուհին էլ ավելի ազատ է պահել իրեն, սկսել է բարձր խոսել, շան կաղկանձի նման ձայներ է հանել, դանակը ձեռքին թափառել է սրճարանի տարածքում։ Ականատեսները նշում են, որ այցելուներից մեկը նույնիսկ վախեցել է, տեսնելով, թե երգչուհին ինչպես է սպասքի դանակը ձեռքին անցնում սեղանների մոտով։ Երգչուհու ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ մամուլը պարզապես ուռճացնում է խոսակցությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով