Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Առավոտյան՝ «սիրում ենք բոլորիդ», կեսօրին՝ «սատկացնելու ենք»

Առավոտյան՝ «սիրում ենք բոլորիդ», կեսօրին՝ «սատկացնելու ենք»

Tue, 19 May 2026 15:38:13 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Մասիսում բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննադատել է գործող իշխանությունների քաղաքական գիծը՝ պնդելով, որ վերջին տարիներին իշխանությունները հաշվի չեն նստում ժողովրդի ընտրության և կամարտահայտության հետ։

Նրա խոսքով՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Մասիսի բնակիչներն իրենց ընտրությամբ արդեն արտահայտել էին քաղաքական դիրքորոշում, սակայն այդ արդյունքը, ըստ նրա, չի ստացել պատշաճ հարգանք պետական մակարդակում։

Ղազարյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում ընդդիմադիր գործիչների և համայնքապետերի նկատմամբ՝ որպես օրինակ բերելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և այլ համայնքների ղեկավարների դեպքերը։

Նա հռետորական ձևով հարցադրումներ է արել՝ արդյոք գործող իշխանությունը իրականում հարգում է քաղաքացիների ընտրությունը՝ միաժամանակ պնդելով, որ այդ մոտեցումը բացակայում է։

«Նրանք առավոտյան ասում են՝ սիրում ենք ձեզ բոլորիդ, իսկ կեսօրին արդեն «սատկացնելու ենք մենք ձեզ բոլորիդ», «կզցնելու ենք մենք ձեզ բոլորիդ», բայց չեն կարող», – նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ

Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ Tue, 19 May 2026 13:40:01 +0400 «Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով