ՌԴ-ում դպրոցնրը սկսել են միգրանտ երեխաներին հանձնել ոստիկանությանը
Tue, 19 May 2026 19:00:43 +0400

Ռուսաստանում դպրոցները սկսել են ոստիկանությանը տվյալներ փոխանակել դասերից բացակայող միգրանտ երեխաների մասին։
Ըստ 66.RU-ի՝ Եկատերինբուրգի կրթության դեպարտամենտը համագործակցում է անչափահասների հարցերով զբաղվող բաժինների և միգրացիոն ծառայության հետ։
«Տարեկան առնվազն երկու անգամ մենք ստուգում ենք այն երեխաներին, ովքեր չեն հաճախում ուսումնական հաստատություններ։ Մենք համագործակցություն ենք հաստատել ոստիկանության հետ։ Մենք տվյալներ ենք փոխանակում անչափահասների հարցերով զբաղվող բաժնի և միգրացիոն ծառայության հետ», – հայտարարել է Եկատերինբուրգի կրթության դեպարտամենտի ղեկավար Ելենա Կիրիչենկոն։
Նրա խոսքով՝ որոշ օտարերկրացի երեխաներ դպրոցը սկսում են հոկտեմբերին և ավարտում արդեն ապրիլին, ինչը, ենթադրաբար, բացասաբար է անդրադառնում կրթական գործընթացի վրա։
Նա նաև նշել է, որ ծրագրեր են մշակվում այդ աշակերտներին ռազմահայրենասիրական ստորաբաժանումներ ուղարկելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր