Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Խուզարկություններ՝ Մարտուն Գրիգորյանի տանն ու գրասենյակներում

Խուզարկություններ՝ Մարտուն Գրիգորյանի տանն ու գրասենյակներում

Fri, 22 May 2026 12:20:46 +0400


Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում և նրան պատկանող գրասենյակներում։

Ըստ տեղեկությունների՝ իրավապահները փնտրում են համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ, որոնք կարող են առնչվել նախընտրական բարեգործության արգելքի հնարավոր խախտման վերաբերյալ քննությանը։ Կան նաև բերման ենթարկված անձինք։

Պատգամավորի օգնականը` Լիզա Գասպարյանը հայտնեց , որ իրենց հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիում հանդիպում էր տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, իսկ Մարտուն Գրիգորյանը նախկինում հայտարարել էր իր թիմի և ընտանիքի նկատմամբ ճնշումների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ

Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ Thu, 20 Aug 2026 …