Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր գիտելիքով հաջողության հասնելու․ Նաիրի Սարգսյան

Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր գիտելիքով հաջողության հասնելու․ Նաիրի Սարգսյան

Fri, 22 May 2026 16:05:17 +0400


Սիրելի՛ շրջանավարտներ,

Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը։

Այսօրվա ձեր գիտելիքը, նպատակասլացությունն ու աշխատանքը վաղվա Հայաստանի ուժն են։ Վստահ եմ՝ ձեզանից շատերը դառնալու են իրենց գործի պրոֆեսիոնալներն ու այն մասնագետները, ովքեր կարևոր ներդրում են ունենալու մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում։

Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր գիտելիքով, աշխատասիրությամբ ու տաղանդով առաջ գնալու, հաստատվելու և հաջողության հասնելու հենց իր նախընտրած ոլորտում՝ սեփական հայրենիքում։

Մաղթում եմ վստահ քայլեր, մեծ հաջողություններ և անսասան հավատ սեփական ուժերի հանդեպ։

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես մեղավոր չեմ, ես թշնամի եմ

Ես մեղավոր չեմ, ես թշնամի եմ Fri, 22 May 2026 18:45:34 +0400 Փաշինյանն ուզում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով