Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Մեծ բանավեճերը կկայանան 3 օր

Մեծ բանավեճերը կկայանան 3 օր

Fri, 22 May 2026 20:15:50 +0400


Գրել էինք, որ Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է վարձակալել Կարեն Դեմիճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը, որպեսզի այնտեղ անցկացվեն ԱԺ նախընտրական քարոզարշավի վերջին մեծ բանավեճերը։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հայտնեց, որ դահլիճի վարձակալության պայմանագիրն արդեն կնքվել է․ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) վարձակալել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը, որտեղ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպելու է բանավեճերը։

Ըստ պայմանագրի, դահլիճը վարձակալվել է մայիսի 30-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածի համար։ 3 միջոցառում է տեղի ունենալու, որի համար վճարել է 18 մլն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի»։ Ղազարյանը նշեց, որ բանավեճերը լինելու են հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց Fri, 03 Jul 2026 12:06:29 +0400 Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի …