Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Գերատեսչության փոխանցմամբ՝ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Արտգործնախարարությունից չեն մանրամասնում, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են «առաջիկայում ԱՄՆ-ի հետ ստորագրել TRIPP-ի մասին» համաձայնագիրը, որով Ադրբեջանի հիմնական տարածքը կկապվի Նախիջևանի հետ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարկո Ռուբիոյի այցի մասին

Մարկո Ռուբիոյի այցի մասին Mon, 25 May 2026 13:02:50 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով