Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Վաշինգտոնը հիմա դարձել է Փաշինգտո՞ն․ ԱՄՆ-ն օգնում է, բայց ռուսի «ականջներ» է տեսնում

Վաշինգտոնը հիմա դարձել է Փաշինգտո՞ն․ ԱՄՆ-ն օգնում է, բայց ռուսի «ականջներ» է տեսնում

Tue, 26 May 2026 09:30:50 +0400


Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն կցված ուսապարկային զանգվածը օրուգիշեր ռուսական գործակալների ստվեր է փնտրում հայոց ընդդիմության մեջ ու ոչ միայն, բոլորին է հայտնի։ Այն, որ Պուտինին իրեն ընկեր համարելու և Ռուսաստանը հարգանքի արժանի գերտերություն անվանելու նրա քարոզչական «տրյուկը» Կրեմլում չանցավ, նույնպես հայտնի է։ Ոչ թե չանցավ, այլ ավելի կոշտ ու վիրավորական ձևակերպումներ հնչեցին, կարճ ասած՝ ասացին․ «Տղա ջան, հեռու խաղա, հոտ է գալիս․․․»։

Եվ ահա, այս ֆոնին, ԱՄՆ-ն ակտիվացրել է ջանքերը՝ հակառուսականության այս լադի վրա խաղարկելու պաշտոնական Երևանին իր «գրպանը բերելու կամ պահելու» մարտավարությունը։ Այսօր Հայաստան է գալիս Մարկո Ռուբիոն․ Վաշինգտոնի, որ այս փուլումը, պատկերավոր ասած, վերածվել է Փաշինգտոնի, գլխավոր դիվանագետի այցը կնշանավորվի մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ։ Դրանց էությունն ու նշանակությունը չթերագնահատելով հանդերձ՝ պարզ է, որ սա Թրամփի վարչակազմի՝ ՀՀ գործող բռնապետական ռեժիմին ու նրա պարագլխին արված լավություն է, հուսանք՝ վերջինը։

«Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը ակտիվացրել է ջանքերը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու և խաղաղության ծրագիրը խափանելու համար: Մոսկվան, մոբիլիզացնելով տեղական վստահված անձանց՝ կոռումպացված օլիգարխներին և նման մտածողությամբ միջազգային խաղացողներին, ձգտում է հաստատել իր վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ»,-գրում է պրոթրամփյան հրատարակություններից NorthJersey-ն։

Աղբյուրը զառանցում է նաև՝ «եթե Կրեմլի՝ ընտրություններին միջամտելու արշավը հաջող լինի, Միացյալ Նահանգները կարող է լուրջ աշխարհաքաղաքական հարված ստանալ և կորցնել իր նորահայտ ազդեցությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասում»։ Հոդվածի հեղինակները նշում են, որ «իր վստահված անձանց՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գործարար Սամվել Կարապետյանին աջակցությունը ամրապնդելու և իր անկայունացնող նպատակներն առաջ մղելու համար Ռուսաստանը այս արշավում ներգրավել է միջազգային վստահված անձանց, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին դատախազ Լուիս Օկամպոն»։

«Ապրիլին առցանց հայտնված տեսանյութերը ցույց են տվել, որ Օկամպոն և նրա որդին կազմակերպել են արշավներ, որոնք ուղղված են Փաշինյանին հեռացնելուն և Ադրբեջանի կերպարը վնասելուն: Իրենց նպատակներն առաջ մղելու համար ICC-ի նախկին դատախազը համագործակցում է Միացյալ Նահանգներում հայ լոբբիստների և Եվրախորհրդարանի անդամների հետ։ Այս ջանքերը համապատասխանում են Ռուսաստանի ցանկությանը՝ վերականգնել իշխանությունը համակրող ուժերին և նպաստել Ղարաբաղում հայ անջատողականների նախկին առաջնորդ Ռուբեն Վարդանյանի բանտից ազատ արձակմանը», – նշում է հրատարակությունը։

Ավելին, ընդգծվում է, որ եթե Փաշինյանը վերընտրվի Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում, «Թրամփի երթուղու նախագիծը» (TRIPP) կշարունակվի, և բավարար միջազգային ներդրումների դեպքում այն ​​կդառնա Հարավային Կովկասում գերիշխող տարանցիկ միջանցքը։ Սա, ինչպես ընդգծվում է բացահայտ կանխակալ և ադրբեջանամետ հոդվածում, կխաթարի «Ռուսաստանի և Չինաստանի՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը»։ Հեղինակները նաև կարծում են, որ նման զարգացումը ջախջախիչ հարված կհասցնի Ռուսաստանի գործընկեր Իրանին․ «Քոչարյանական իշխանության օրոք Թեհրանն օգտագործել է Հայաստանի տարածքը ռազմական տեխնոլոգիաների մաքսանենգության, իսկ հայկական բանկերը՝ Իսլամական Հանրապետության համար միջոցներ լվանալու համար»։ «Միացյալ Նահանգները կանգնած է Հարավային Կովկասում կամ ռազմավարական հաղթանակի, կամ ջախջախիչ պարտության եզրին։ Եթե հայ ընտրողները հաղթեն Ռուսաստանի կեղտոտ հնարքներին, Թրամփի արտաքին քաղաքականության ժառանգությունը վճռական առավելություն կստանա միջանկյալ ընտրություններին ընդառաջ», – եզրափակվում է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անգամ սովորական տուրիստական վիզա ստանալն այսօր շատ ավելի դժվար է, քան՝ առաջ

Անգամ սովորական տուրիստական վիզա ստանալն այսօր շատ ավելի դժվար է, քան՝ առաջ Mon, 25 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով