Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

ԵԱՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ

ԵԱՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ

Thu, 28 May 2026 13:16:11 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը որևէ ոլորտում այլընտրանքի բացակայության իրավիճակում այլևս չպետք է հայտնվի։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի արտաքին և տնտեսական քաղաքականության նպատակը բազմազան գործընկերային հարաբերությունների ձևավորումն է, որպեսզի ցանկացած ուղղությամբ լինի ընտրության հնարավորություն։

Նա նշել է, որ այդ մոտեցումը, իր գնահատմամբ, արտացոլվել է նաև վերջին զորահանդեսում, որտեղ ներկայացվել են տարբեր երկրների արտադրության զինատեսակներ։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը կարող է զարգանալ որպես էներգետիկ առումով ավելի անկախ պետություն՝ հատկապես հաշվի առնելով արևային էներգիայի ներուժը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում քննարկվում է նաև Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ աշխատանքը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակում՝ մինչև հնարավոր առավելագույն մակարդակ։

«Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ

Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ Thu, 28 May 2026 09:52:06 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով