Հունգարիան Ուկրաինային ռազմական օգնություն չի ցուցաբերի
Fri, 29 May 2026 12:00:37 +0400

Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը զենք չի մատակարարի Ուկրաինային, չնայած կառավարության փոփոխությունից հետո երկրների միջև հարաբերությունների աստիճանական ջերմացմանը։
Իր գրառման մեջ նա հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման մասին։ Նա ասել է, որ Հունգարիան կրկին կդառնա Դաշինքի «հուսալի գործընկերը»։
Երկու կողմերն էլ քննարկել են հունգարական զորքերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում և Դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Անկարայում։
Միևնույն ժամանակ, Մադյարը նշել է, որ Բուդապեշտի դիրքորոշումը Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ մնում է անփոփոխ։
«Ես տեղեկացրել եմ գլխավոր քարտուղարին, որ Հունգարիան որևէ զենք կամ ռազմական տեխնիկա չի ուղարկի ռուս-ուկրաինական պատերազմի համար», – գրել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր