Եթե մենք չլինենք, Նիկոլն ու իր օրթախները ձեզ նորից առյուծների վանդակում են պահելու
Sat, 30 May 2026 16:22:53 +0400

1. Մենք հասկանում ենք, որ եթե այլ՝ իշխանությունների հետ չսերտաճած, ՔՊ-ականների հետ փայատեր չդարձած ՀԿ-ական լիներ, ԿԸՀ որոշումն էլ համապատասխանաբար այլ կլիներ
2. Բայց մեծ հաշվով մենք գոհ ենք, քանի որ այսուհետ անպատժելիությածբ լիցքավորված պրոպագանդիստները դասեր կքաղեն ու մի լավ ծանրութեթև կանեն մեր ուղղությամբ քար նետելուց առաջ:
3. Մենք ներկա ու նախկին թալանչիներ չենք, այլ երկրների քաղաքացիներ ու աշխարհաքաղաքական սուրհանդակներ չենք, անխոցելի ենք ու մեր հետ նման խաղերը չեն անցնում: Ձեր իսկ ընդունած օրենքներով ու օրենսգրքերով ձեզ կտանենք ծովը ու ծարավ հետ կբերենք:
4. Մարուքյանը հստակ ցույց է տալիս, որ քաղաքական արդյունք ստեղծելու համար պարտադիր չի տիրապետել միլիարդների կամ էլ հեծնել ԱԱԾ-ն ու դատախազությունը: Կարևորը միտքն է: Եվ այդ մտքով կարելի է ծնկի բերել ինչպես գլխավոր պրոպագանդիստին ու ԴԱՀԿ վաշխառուներին, այնպես էլ զգաստացնել Հայաստանի բոլոր թշնամիներին:
5. Էս նույն սկզբունքով մենք շարունակելու ենք մաքրել «Ավգյան ախոռները»: Ինչքան շատ լինի քաղաքացիների վստահությունն ու քվեն, էդքան շատ պրոպագանդիստներ, գործակալներ, թալանչիներ ու հանցագործներ պատասխանատվության կենթարկվեն
6. Եթե մենք չլինենք, Նիկոլն ու իր օրթախները ձեզ նորից առյուծների վանդակում են պահելու: Վանդակ, որի վրա գրված կլինի «Հիբրիդային պատերազմ»:
Կարպիս Փաշոյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր