Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Գյումրիում զանգվածային բերման ալիք․ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը՝ ձերբակալվածների թվում

Գյումրիում զանգվածային բերման ալիք․ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը՝ ձերբակալվածների թվում

Sun, 07 Jun 2026 14:50:51 +0400


Այս առավոտ «Հայաստան» դաշինքի ավելի քան 10 համակիրի բերման են ենթարկվել անհայտ ուղղություններով։ Ձերբակալվել է նաև դաշինքի Գյումրու շտաբի պետ Բաբկեն Սարոյանը։

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև պատգամավորի թեկնածու Հասմիկ Սահրադյանը։ Ուշագրավ է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր շրջապատի երկու կնոջ ևս բերման են ենթարկել, որոնք վստահված անձինք էին և որոնց գտնվելու վայրի մասին այս պահին որևէ տեղեկություն չկա։
Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, իրավապաշտպան Կարապետ Պոսյանի տունն ու գրասենյակը խուզարկելուց հետո նրան ևս տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ընտանիքը այս պահին որևէ տեղեկություն չունի նրանից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նույնիսկ Հայաստանը, ցավոք, չէր ճանաչում Ղարաբաղը, ՀԱՊԿ-ն ի՞նչ աներ․ Մոսկվայի արձագանքը

Նույնիսկ Հայաստանը, ցավոք, չէր ճանաչում Ղարաբաղը, ՀԱՊԿ-ն ի՞նչ աներ․ Մոսկվայի արձագանքը Tue, 28 Jul 2026 …