Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Հայաստանի հարցը հրատապ է․ ի՞նչ է ասել Լավրովը

Հայաստանի հարցը հրատապ է․ ի՞նչ է ասել Լավրովը

Wed, 10 Jun 2026 16:38:59 +0400


Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) հրատապ հարց է, և այն պետք է արագ լուծվի։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանում հայտարարում են, որ դեռևս Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, որովհետև մենք (ՀՀ ղեկավարությունը. խմբ.) դեռ չենք միացել Եվրամիությանը։ Գիտեք` Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ հրատապ է… Սա, իհարկե, պետք է արագ լուծվի»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության անդամների խոսքերը, որ Հայաստանի անդամակցությունը պետք է բավականին արագ լուծվի։

«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է կյանքի կոչել Եվրամիությանը միանալու մասին Հայաստանի ընդունած օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միությունները, փոխադարձաբար բացառում են դա»,- ընդգծել է Լավրովը։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ գիծը ԵԱՏՄ երկրների հաշվին:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ Tue, 01 Sep …