Զելենսկին սպառնում է Լեհաստանի նախագահին․ լուրջ սկանդալ է
Mon, 22 Jun 2026 16:30:04 +0400

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի՝ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ նրա համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին TSN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ նրա որոշումից հետո (Զելենսկուն Լեհաստանի պետական բարձրագույն պարգևից՝ Ոսկե Արծիվ շքանշանից զրկելուց – խմբ.), սա ցույց է տալիս, որ նա շարունակում է իր քաղաքական պայքարը սեփական երկրի ներսում՝ բորբոքելով ուկրաինացիների նկատմամբ ատելություն և մարտական ոգի։ Սա վատ պատմություն է։ Ես կարծում եմ, որ այն վատ կավարտվի նրա համար», – ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ Նավրոցկիի գործողությունները կապված են նրա ներքին քաղաքական շահերի հետ, որոնք անտեսում են լեհ-ուկրաինական հարաբերությունների կարևորությունը։
«Իսկ Կարոլ, Կարոլ (նկատի է առնում թագավոր բառը-խմբ․) դա նրա կոչումը չէ, դա նրա անունն է։ Չէ՞ որ, ի վերջո, նա չի ապրում միապետությունում, այլ ժողովրդավարությունում», – հավելել է Զելենսկին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր