Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել

Wed, 24 Jun 2026 14:19:19 +0400


Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է ադրբեջանցիների վերադարձի և դրա շուրջ ձևավորվող քաղաքական քննարկումներին՝ ընդգծելով, որ թեման չպետք է դիտարկվի միայն ներքաղաքական բանավեճի շրջանակում։

Նրա խոսքով՝ այս հարցը պետք է դուրս բերել իշխանություն–ընդդիմություն հակադրության դաշտից և դիտարկել որպես Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մաս։ Օսկանյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է արձագանքել ադրբեջանական կողմի հռետորաբանությանը և նրանց գործունեությանը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ եվրոպական երկրներում։

Նախկին նախարարի գնահատմամբ՝ խոսքը երկարաժամկետ և լուրջ գործընթացի մասին է, որը չի դրսևորվի անմիջապես, սակայն, ըստ նրա, դրա հիմքերը դրվում են հենց ներկայում։ Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը այսօր քայլեր չձեռնարկի, ապա հետագայում իրավիճակի վերահսկումը կարող է շատ ավելի բարդ դառնալ։

Վարդան Օսկանյանը նաև կարծիք է հայտնել, որ ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման գաղափարը կարող է լինել պետական մակարդակով ձևավորված ծրագիր՝ հարց բարձրացնելով, թե արդյոք հայկական կողմը բավարար չափով արձագանքում է այդ գործընթացներին։

«Սա լուրջ վտանգ է, միանգամից չի լինելու, բայց սկիզբը հիմա է դրվում ու եթե մենք սրա դիմացը չառնենք հենց այսօր, հետո դժվար է լինելու»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առողջական լուրջ խնդիրներ կան. ինչու էր արտասվում արգենտինացին

Առողջական լուրջ խնդիրներ կան. ինչու էր արտասվում արգենտինացին Thu, 18 Jun 2026 21:45:39 +0400 Արգենտինայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով