Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

ԵԱՏՄ կարգավորումներով է ԹՐԻՓՓ-ը լինելու

ԵԱՏՄ կարգավորումներով է ԹՐԻՓՓ-ը լինելու

Wed, 01 Jul 2026 14:12:48 +0400


ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԹՐԻՓՓ ծրագրին՝ ընդգծելով, որ այն ներկայում իրականացվում է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ձևաչափով։ Նրա խոսքով՝ արդեն ստորագրվել է համապատասխան համաձայնագիր, և նախաձեռնությունը գտնվում է իրականացման փուլում։

Պատասխանելով հարցին՝ թե ծրագրի գործարկման դեպքում ինչպես են համադրվելու ԵԱՏՄ տարանցման կանոնները և նոր կարգավորումները, փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, և երկրում գործում են այդ միության սահմանած տարանցման կանոնները։

Նա հավելել է, որ ԹՐԻՓՓ նախաձեռնությունը նույնպես իրականացվելու է ԵԱՏՄ գործող կարգավորումների շրջանակում՝ համապատասխանեցված այդ համակարգի պահանջներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Mon, 10 Aug 2026 10:19:32 +0400 Անցած շաբաթը տեղեկատվական …