Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը

«Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը

Thu, 02 Jul 2026 08:05:45 +0400


«Հրապարակ»-ի տեղեկու­թյուններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը։

Մեզ պատմեցին, որ հրդեհի պատճառը եղել է օդորակիչը, այն ճիշտ միացված չի եղել հոսանքին, որից էլ հրդեհ է բռնկվել։ Թեւոնյանների ազգակից, Արալեզի նախկին ղեկավար Մարտիկ Թեւոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, օդորակիչի լարից հրդեհ է բռնկվել, սեւացել են տան պատերը, այրվել են վարագույրն ու բազմոցը։ Նա նշեց, որ տան պատերը կանգուն են, միայն գույքային վնաս է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել

«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Thu, 24 Sep 2026 11:15:34 …