«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում

Sat, 04 Jul 2026 08:15:01 +0400


Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ վարչական ղեկավարների շրջանում:

Մեր աղբյուրը չի բացառում, որ գրեթե բոլոր վարչական ղեկավարներին կփոխեն, սակայն առաջին պլանում այն վարչական շրջանների ղեկավարներն են, որոնց տարածքներում ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։ Բանն այն է, որ եթե ՔՊ թվանկարչությունը հանվի, ապա իրականում մայրաքաղաքում ՔՊ-ի համար բավականին տխուր պատկեր է գրանցվել, եւ դա շատ լավ գիտի իշխանությունը, ու սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների գիշերը չսպասելով արդյունքների մասին ԿԸՀ թվերին, Երեւանից ստացված մի քանի տվյալից հետո շտապեց ասուլիս տալ ու հայտարարել, որ իրենք հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձեւավորելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում

Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Tue, 30 Jun 2026 15:51:31 +0400 Ուշադրություն. Վթարային ջրանջատում Երեւանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով