Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Զինված տղամարդը հանդիպում է պահանջել երկրի նախագահի հետ

Զինված տղամարդը հանդիպում է պահանջել երկրի նախագահի հետ

Thu, 16 Jul 2026 18:30:56 +0400


Վարշավայում՝ նախագահական պալատի մոտ ոստիկանները ձերբակալել են գազայի նատրճանակով զինված մի տղամարդու, ով հանդիպում է պահանջել նախագահ Կարոլ Նավրոցկու հետ։ Այս մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։ Համաձայն հաղորդման, անհայտ անձը մոտեցել է նախագահական պալատի անվտանգության աշխատակիցներին եւ ասել է, որ հանդիսանում է Նավրոցկու կողմնակից եւ պահանջել է հանդիպում նախագահի հետ։

Քանի որ անվտանգության աշխատակիցները նրա մոտ նկատել են գոտու մեջ թաքցված գազային ատրճանակ, ահազանգել են ոստիկանություն եւ ոստիկաններն էլ ուժի կիրառմամբ ձերբակալություն են իրականացրել, քանի որ տղամարդը կամավոր կերպով հրաժարվել է հանձնել զենքը։ Առգրավված ատրճանակը, պարզվել է, որ գազային է։ Հայտնի է նաեւ, որ տղամարդը 47 տարեկան է, Օոստրոլենկա քաղաքի բնակիչ։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները

«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Wed, 08 Jul 2026 08:00:55 +0400 ՔՊ-ում գրեթե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով