Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ և շատ ավելի լուրջ հետևանքներ
Thu, 16 Jul 2026 21:03:07 +0400

Չի կարելի Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները դիտարկել բացառապես այս կամ այն խմբի նեղ տնտեսական շահերի տեսանկյունից։
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ և շատ ավելի լուրջ հետևանքներ։ Սա պարզապես հարված չէ մեկ մարդու կամ սեփականության վերաբաշխման հերթական փորձ։ Սա հարված է Հայաստանի տնտեսական կարևորագույն հենասյուներից մեկին, հազարավոր աշխատատեղերին, երկրի ներդրումային ներուժին և, ի վերջո, հայկական պետականությանը։
Հենց այդ պատճառով տեղի ունեցողը վաղուց արդեն դուրս է եկել սովորական քրեական կամ գույքային վեճի շրջանակներից։ Այս գործողությունների գինը կարող է լինել այն հսկայական վնասը, որը կհասցվի ամբողջ Հայաստանին։
Տվե՛ք ինքներդ ձեզ ընդամենը մեկ հարց. ո՞ւմ է սա ձեռնտու։ Այդ հարցի պատասխանը շատ բան է բացատրում և թույլ է տալիս հասկանալ, թե իրականում ում շահերն են այսօր սպասարկվում։
Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր