Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Sun, 19 Jul 2026 13:45:26 +0400


Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք։

2021 թվականի նույն հունիսի 18-ին ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օրերս պարզ դարձավ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Սամվել Կարապետյանի կալանքն այդ երկրի իշխանությունների համար:

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում, ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ և պետք է աննահանջ ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Mon, 10 Aug 2026 10:19:32 +0400 Անցած շաբաթը տեղեկատվական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով