Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Իրանի դեմ նոր սանկցիաներ են սահմանել

Իրանի դեմ նոր սանկցիաներ են սահմանել

Sat, 25 Jul 2026 17:00:46 +0400


Եվրամիության Խորհուրդը սանկցիաներ է սահմանել Իրանի վեց քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ Բրյուսելի վարկածի, պատասխանատու են համարվում մարդու իրավունքների ոլորտում կոպտագույն խախտումների համար։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի Մամուլի ծառայությունը։ Սանկցիոն ցանկում իրանական հեղափոխական դատարանների հինգ դատավորներ են, ովքեր կրոնական փոքրամասնությունների, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ մեղադրական վճիռներ են կայացրել։

Ցանկում նաեւ այն դատավորն է, որը մեղադրական վճիռ է կայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամադիի նկատմամբ։ Սանկցիաներ են սահմանվել հատուկ կերպով՝ ցանցահեն եւ ինժեներ Նիմա Սալեխիի հանդեպ, ով հանդիսանում է Ashiyane ցանցահենային խմբի հիմնադիրը։ Նա համագործակցում է իրանական FATA կիբերոստիկանության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, մասնակցում է ցանցահենային հարձակումներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԿԲ նախագահի նկարագրած ապոկալիպսիսը նկարագրված է ԵԱՏՄ զեկույցում

ԿԲ նախագահի նկարագրած ապոկալիպսիսը նկարագրված է ԵԱՏՄ զեկույցում Tue, 20 Oct 2026 20:15:54 +0400 COP-17–ին …