Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Wed, 29 Jul 2026 13:30:49 +0400


Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Տեղական ժամանակով ժամը 8.30-ի դրությամբ զոհերի թիվը 13 է», – նշել է նա:

Վարչապետի խոսքով՝ իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց շուտափույթ փրկելու համար։

Հուլիսի 28-ին Կյուսյու կղզում գրանցվել է 7.1 և 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կյուսյու կղզում վնասվել են ճանապարհներ, ավերվել են տներ, գրանցվել են հրդեհներ: Մի շարք շրջաններում արձանագրվել են նաև էլեկտրաէներգիայի անջատումներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրաձգության հետևանքով աշակերտներ են վիրավորվել

Հրաձգության հետևանքով աշակերտներ են վիրավորվել Tue, 22 Sep 2026 11:00:18 +0400 Անհայտ անձը կրակ է …