Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն․ ՌԴ-ն՝ ՀՀ-ին

Կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն․ ՌԴ-ն՝ ՀՀ-ին

Thu, 30 Jul 2026 21:34:19 +0400


«Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերությունը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի հետ կնքված երկաթուղային կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։

«Կոնցեսիայի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային համակարգ, իսկ հանրապետության բյուջեն ազատվել է դրա վերականգնման և պահպանման ծախսերից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- ասել է Բելոզյորովը՝ նշելով, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ կոնցեսիայի դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձը։

Բելոզյորովի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն և ամենանշանակալի գործատուներից մեկն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի Wed, 29 Jul 2026 22:30:02 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով