Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Էրդողանը պարտվում է

Էրդողանը պարտվում է

Tue, 11 Aug 2026 17:30:03 +0400


Թուրքական «YÖN» հետազոտական ընկերությունը հարցում է իրականացրել նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Հարցումն անցկացվել է 51 նահանգում և մասնակցել է 3000 մարդ։ Հարցման մասնակիցները պատասխանել են, թե ում կընտրեն եթե անցկացվեն նախագահական ընտրություններ։ Մասնակիցներին տրվել է «Ու՞մ կընտրեք Էրդողան, թե՞ Իմամօղլու, Էրդողան թե՞ Մանսուր Յավաշ» հարցը։

Հարցման մասնակիցների 51.3%-ը պատասխանել է, որ կընտրի Ստամբուլի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր և անազատության մեջ գտնվող Էքրեմ Իմամօղլուին։ Մասնակիցների 48.7%-ը նշել է, որ կընտրի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է Ermenihaber-ը։

Իսկ Էրդողան, թե՞ Մանսուր Յավաշ հարցման արդյունքներով կրկին հաղթել է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Հարցման մասնակիցների 53.4%-ն ընտրել է Յավաշին, իսկ 46.6%-ը՝ Էրդողանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանի առաջին արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Էրդողանի առաջին արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը Wed, 01 Jul 2026 09:30:44 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով