Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Հեղեղումները ութ մարդու կյանք են խլել Ճապոնիայում

Հեղեղումները ութ մարդու կյանք են խլել Ճապոնիայում

Sun, 16 Aug 2026 14:00:57 +0400


Հորդառատ անձրեւների հետեւանքով սկսված հեղեղումները Ճապոնիայի Տիբայի պրեֆեկտուրայում, որը գտնվում է Տոկիոյից դեպի հյուսիս-արեւելք, ութ մարդու կյանք են խլել։ Շատերը ջրահեղձ են եղել սեփական ավտոմեքենաներում՝ հայտնվելով ջրային թակարդի մեջ։ Համաձայն ճապոնական արտակարգ ծառայությունների հրապարակած տվյալների, Տիբայի փողոցներում եւ հարակից շրջաններում կան հազարավոր մեքենաների կուտակումներ։ Օգոստոսի 13-ին տեղացաշ հորդառատ անձրեւներից հետո առանց էլեկտրամատակարարման են շարունակում մնալ քսան հազար տնային տնտեսություններ։ Մասնակի կամ ամբողջապես հեղեղված է 180 տուն։ Մոտ 7400 մարդ գտնվում է ժամանակավոր տարհանման կենտրոններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավտոբուսների բախումը 22 կյանք է խլել

Ավտոբուսների բախումը 22 կյանք է խլել Mon, 10 Aug 2026 20:00:27 +0400 Ողբերգական վթարը աֆրիկյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով