Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

Tue, 18 Aug 2026 08:15:44 +0400


Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում նշանակվեց 2024-ի կեսերին, նա 2021-ից Փաշինյանի արարողակարգի ծառայության պետն էր, դրանից առաջ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պետը։

Վերջերս նա իր օգնական է նշանակել Ավինյանի վարորդին՝ Սարո Գաբրիելյանին, որին թաղապետարանում համարում են «ստվերային թաղապետ»։ Գաբրիելյանը հասցրել է թե՛ Արաբկիրում, թե՛ Աջափնյակում տեղակալներ կարգել իր զարմիկներին։ Արաբկիրի թաղապետի տեղակալը, դիցուք, իր եղբորորդին է՝ Մաքս Գաբրիելյանը։ Վերջինս էլ իր հերթին կրթության բաժնում նշանակել է կնոջը` Աննային, նա էլ՝ «Պապն ու շաղգամը» հեքիաթի մոտիվներով, իր ընկերուհիներին է բերել բաժին։ Այս խումբը լուրեր է շրջանառում, որ վերեւից «դաբրոն» արդեն կա` շուտով Գաբրիելյանն է լինելու թաղապետը եւ կնոջն էլ նշանակելու է համայնքի մանկապարտեզներից մեկի տնօրեն։ Փոխթաղապետն օրենքով կուրացիա է անում քաղաքաշինության եւ սոցապահովության ոլորտը, սակայն փաստացի զբաղվում է բոլոր ոլորտներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը Tue, 14 Jul 2026 08:45:05 +0400 …