Ես Արցախի անկումն եմ տեսել. էդ հարցերը ինձ չեն կարող ցավեցնել
Wed, 19 Aug 2026 11:27:53 +0400

ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ընթացքում Արեգա Հովսեփյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին՝ կապված 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության հետ։
Հարությունյանը հետաքրքրվել էր, թե Հովսեփյանն ինչպես է վերաբերվում այդ հայտարարությանը՝ հաշվի առնելով նրա արցախյան ծագումն ու դիրքորոշումները։
Ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը հարցադրումը կապեց Արցախի հետ կապված իր անձնական փորձի և հիշողությունների հետ։
Նա ընդգծեց, որ Արցախի անկումը սեփական աչքերով տեսնելուց հետո նման հարցերն իրեն այլևս չեն կարող ցավեցնել, իսկ ամենածանր զգացողությունը կապված է անցյալի և ունեցած հիշողությունների հետ։
Հովսեփյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ նպատակ է հետապնդում արցախցուն հարցնելը՝ արդյոք նա ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։
«Ձեր հարցերը վաղուց չեն կարող ինձ ցավեցնել. ես տեսել եմ Արցախի անկումը»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր