Իրանը հարևաններից անվտանգության վերաբերյալ հաղորդագրություններ է ստանում
Sat, 22 Aug 2026 21:30:37 +0400

Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման մասով Իրանը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հարևան երկրներից: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Տարածաշրջանում անվտանգության և տնտեսական համագործակցության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման մասով մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել հարևան երկրներից», – գրել է Ղալիբաֆը Х սոցցանցի իր պաշտոնական էջում:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր