Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Արքայազն Հարին ու Էլթոն Ջոնը խոշոր տուգանք կվճարեն

Արքայազն Հարին ու Էլթոն Ջոնը խոշոր տուգանք կվճարեն

Sun, 23 Aug 2026 23:00:21 +0400


Լոնդոնի Բարձր դատարանը պարտավորեցրել է արքայազն Հարիին, աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին եւ էլի մի շարք հայտնի անձանց վճարել ընդհանուր առմամբ՝ 13 միլիոն դոլար՝ նրանց կողմից տանուլ տրված դատական գործի համար, որպես դատական ծախսերի հատուցում։

Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր ընդդեմ The Daily Mail պարբերականի՝ իբրեւ թե իրենց հեռախոսները կոտրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, Անգլիայի եւ Ուելսի Բարձր դատարանը մերժել էր վերոնշյալ հայցը ընդդեմ Associated Newspapers Limited ընկերության։ Նշենք, որ հայցատուների շարքում են նաեւ՝ Էլիզաբեթ Հերլին, Սեդի Ֆրոսթը, Լորդորի պալատի անդամ Դորին Լոուրենսը եւ Համայնքների պալատի նախկին անգամ Սայմոն Հյուզը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով