Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

ԱԽ նոր քարտուղարի ուշագրավ հյուրը

ԱԽ նոր քարտուղարի ուշագրավ հյուրը

Tue, 25 Aug 2026 17:45:07 +0400


ԱԽ նոր քարտուղար Ալեն Սիմոնյանին այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը։ Հայտնի չէ, դեսպանն օրինակ ԱԽ նոր քարտուղարին փոխանցե»լ է շնորհավորանք ՌԴ Պետդումայի վերին պալատի նախագահ Մատվիենկոյից, որի հետ Սիմոնյանը մտերմացել էր վերջին ամիսներին՝ ԱԺ նախագահի պաշտոնում իր գործունեության ընթացքում։

Բայց դեսպանն ինքը շնորհավորել է Սիմոնյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ու քննարկել են Հայաստան–ՌԴ հարաբերությանը վերաբերող հարցեր։

Այստեղ հարկ է նկատել երկու հանգամանք։ ԱԽ նախկին քարտուղար Գրիգորյանի կապակցվածությունը արեւմտյան շրջանակներին։ Նա ընկալվում էր ըստ էության եվրաատլանտյան «գլոբալիզմի» դե ֆակտո դեսպան Հայաստանի իշխանության համակարգում։ Եվ այդ առնչությամբ մյուս հատկանշական հանգամանքը՝ նոր ԱԽ քարտուղարի առաջին արտասահմանցի հյուրը Հայաստանում ՌԴ դեսպանն է։

Համաձայնեք, խոսուն հանգամանք է։

Հիշեցնեմ, որ Սիմոնյանի նշանակման առնչությամբ մատնացույց եմ արել հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի առաջնորդվել է «բալանսավորման» սկզբունքով, երբ Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱԺ նախագահի կարգավիճակով է օժտել Ռուբեն Ռուբինյանին՝ հայ–թուրքական կարգավորման գործընթացում թերեւս արդեն նախկին հատուկ բանագնացին, իսկ Ալեն Սիմոնյանին նշանակել է «եվրաատլանտյան գլոբալիզմի» ներկայացուցիչ համարվող Գրիգորյանի փոխարեն։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան Fri, 14 Aug 2026 19:00:16 +0400 Իրանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով