Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

ԱՄՆ-ն դադարեցրեց վիզայի հարցազրույցների նշանակումն ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ն դադարեցրեց վիզայի հարցազրույցների նշանակումն ամբողջ աշխարհում

Wed, 26 Aug 2026 15:00:35 +0400


ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է միջազգային վիզայի համար հարցազրույցների ժամանակավոր դադարեցման մասին։ Սա նախագահ Դոնալդ Թրամփի օրոք խստացված ներգաղթային քաղաքականության շարքի վերջին քայլն է, հաղորդում է Reuters-ը։

Օգոստոսի 25-ին (տեղական ժամանակով) ԱՄՆ Պետդեպը հայտարարել է ԱՄՆ բոլոր դեսպանատներում և հյուպատոսություններում գլոբալ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին։ Դրա կազմակերպմամբ պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներից դիմորդների համար վիզայի հարցազրույցների անցկացման ժամկետները ժամանակավորապես կդադարեցվեն և կտեղափոխվեն այլ ժամկետ։

ԱՄՆ Պետդեպը մանրամասներ չի տրամադրել ուսումնական ծրագրի բովանդակության կամ ժամանակացույցի մասին։ Գերատեսչությունում միայն նշել են, որ նպատակն է օգնել հյուպատոսական աշխատակիցներին զտել այն դիմորդներին, որոնք ավելի հավանական է, որ ապավինեն ԱՄՆ սոցիալական ապահովագրության համակարգին, միաժամանակ ապահովելով վիզայի դիմումների «համապարփակ և հետևողական» գնահատում։

Այս նոր քայլը դիտվում է որպես ԱՄՆ ներգաղթային օրենքները խստացնելու մի շարք միջոցառումների շարունակություն։ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը շարունակել է ագրեսիվ արտաքսումների և ներգաղթային սահմանափակումների արշավ, ներառյալ վիզաների, կանաչ քարտերի (մշտական ​​բնակության քարտեր) չեղարկումը և թույլտվությունների մերժումը տարբեր պատճառներով։

PBS News-ի տվյալներով՝ վերջին 18 ամիսների ընթացքում ԱՄՆ Պետդեպը չեղարկել է մոտ 175,000 վիզա՝ հանցագործությունների, անվտանգության սպառնալիքների կամ «ծննդաբերական տուրիզմի» հետ կապված պատճառներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանն ու ԱՄՆ-ն պաշտոնապես կհայտարարեն հրադադարի մասին․ աղբյուր

Իրանն ու ԱՄՆ-ն պաշտոնապես կհայտարարեն հրադադարի մասին․ աղբյուր Wed, 26 Aug 2026 12:00:33 +0400 Առաջիկա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով