Դիլիջանում հասարարական զուգարան չկա
Thu, 27 Aug 2026 21:15:02 +0400

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է․ «Դիլիջանը շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես Հայաստանի զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը։ Meet Dilijan-ի գնահատականների համաձայն՝ 2025 թվականին քաղաք է այցելել շուրջ 243 800 մարդ՝ 5,7%-ով ավելի, քան նախորդ տարի։ 2024 թվականին Դիլիջանն ընդունել էր 230 658 այցելու»։
Դիլիջան քաղաքում հասարակական զուգարաններ չկան, ինչից տուժում են այդ քաղաքի բնակիչները և հյուրերը։ 2025թ․-ին Դիլիջան այցելած ավելի քան 243 հազար զբոսաշրջիկները որտե՞ղ են հոգացել իրենց բնական կարիքները: Ինչպես կարող է զբոսշրջային քաղաքում գեթ մեկ հանրային արտաքնոց չլինել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր