Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ

Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ

Wed, 29 Apr 2026 18:57:51 +0400


Նոյեմբերյանի Ջուջևանի գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները հայկական պատմավեպեր կարդացած Շահին Մուստաֆաևը դարձավ Ադրբեջանի շահերի նվիրյալ, այդ երկրի փոխվարչապետ, իսկ Իջևանի թիվ 1 դպրոցը ոչ գերազանց ավարտած Նիկոլ Փաշինյանը նույնպես դարձավ ադրբեջանական շահերի պաշտպան։

Ի դեպ , այսօր Շահին Մուստաֆաևի Երևան ժամանելու պատճառով փակել էին օդանավակայան տանող ճանապահը, մեծ խցանումներ էին առաջացել։ Չգիտեմ, թե ինչ գործով է Մուստաֆաևը եկել Հայաստան, սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու։ Սակայն իրենք իրենց երբեք պարտված չեն համարելու։

Ոսկան Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ ՀՀ սահմանադրության փոփոխության դրույթ, ստի՞․ Բաքվի հերթական շանտաժը

Ի՞նչ ՀՀ սահմանադրության փոփոխության դրույթ, ստի՞․ Բաքվի հերթական շանտաժը Wed, 09 Sep 2026 15:07:27 +0400 …