Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

Sat, 29 Aug 2026 08:10:14 +0400


Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, ինչպես հայտնի է, հետ է կանչվել: Այժմ պատրաստվում են նոր դեսպանի ագրեմանն ուղարկել Մոսկվա: Մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է Մոսկվա գործուղել ողջ կյանքում եվրոպական երկրներում աշխատած եւ 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչին` 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաեւ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Նա 2018-2023 թթ․ եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը, ապա տեղը զիջել է Ալեքսանդր Արզումանյանին: ՌԴ ուղարկել Արեւմուտքում եւ հատկապես ՆԱՏՕ-ում երկար տարիներ աշխատած դիվանագետի՝ բավականին համարձակ քայլ է, պարզ չէ, թե ինչպես կընդունի դա ՌԴ-ն, որը, ի դեպ, հունվարին պատրաստվում է ինքն էլ նոր դեսպան ուղարկել Հայաստան: Եթե կողմերը համաձայնության չգան եւ փոխադարձաբար ագրեմանները չհաստատեն, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը կարող է խորանալ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրք հյուպատոսի գնդակահարությունից մինչեւ Հուդայի մասին վեպ․ մի կյանքի պատմություն

Թուրք հյուպատոսի գնդակահարությունից մինչեւ Հուդայի մասին վեպ․ մի կյանքի պատմություն Sat, 15 Aug 2026 19:45:14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով