Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու

Sat, 29 Aug 2026 22:30:59 +0400


Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն։ Նրանց հանձնվել է բողոքի նոտա՝ Սեւ ծովում թուրքական առեւտրային նավերի հետ կապված պատահարից հետո։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։ Համաձայն հաղորդման, օգոստոսի 26-ին Տուապսեի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական առեւտրային նավ։ Հաջորդ օրը հարձակման ենթարկված նավի տեղափոխման համար ուղարկված օգնական նավը եւս ենթարկվել է հարձակման։ Անկարայում հայտարարել են, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց, գույքի եւ նավագնացության անվտանգությունը եւ Սեւ ծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությունը;

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զանգվածային գրոհ Մոսկվայի ուղղությամբ․ սարսափելի վիճակ է

Զանգվածային գրոհ Մոսկվայի ուղղությամբ․ սարսափելի վիճակ է Sun, 16 Aug 2026 11:00:35 +0400 Մերձմոսկովյան Պոդոլսկում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով