Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400


Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Սև ծովում Թուրքիային առնչվող երկու նավերի վրա տեղի ունեցած հարձակումներից հետո։ Այս մասին շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են թուրքական Anadolu գործակալությանը և AFP-ին։ Նախարարությունից հավելել են, որ հարձակումները տեղի են ունեցել չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ «Հանդիպման ընթացքում Թուրքիան ընդգծել է մարդկանց, գույքի, նավագնացության և Սև ծովի շրջակա միջավայրի անվտանգության ապահովման բացարձակ անհրաժեշտությունը», – AFP-ն փոխանցում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։ Նախարարության՝ լրագրողներին փոխանցած հայտարարության համաձայն՝ թուրքական Lider Bordo Mavi կոնտեյներանավը չորեքշաբթի հարձակման է ենթարկվել, երբ գտնվել է Ռուսաստանի սևծովյան ափերի մոտ։ Հաջորդ օրը կոնտեյներանավը քարշակելու ուղարկված Lider Kocatepe նավը նույնպես ենթարկվել է հարձակման։ Հարձակումների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Թուրքիայի լրատվամիջոցները հայտնել են, որ կոնտեյներանավը քարշակվել է Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Սամսունի նավահանգիստ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը Sun, 30 Aug 2026 16:30:29 +0400 Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով