Ինչու էր Ջոն Ռեթքլիֆն այցելել Մոսկվա
Mon, 31 Aug 2026 18:30:16 +0400

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա էր այցելել՝ Թրամփ-Պուտին-Զելենսկի ֆորմատով հանդիպում անցկացնելու առաջարկ ռուսական կողմին ներկայացնելու առաքելությամբ։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հաղորդման, Մոսկվայում նա հանդիպել է Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի եւ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Քննարկվել է նաեւ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունները վերսկսելու հնարավորություններին առնչվող հարցը։ Ամերիկյան կողմը անցյալ ուրբաթ Ռեթքլիֆի մոսկովյան այցի արդյունքների մասին տեղեկացրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ առաջարկելով անցկացնել եռակողմ հանդիպում։ Հայտնի է նաեւ, որ ռուսական կողմը դեմ է եղել նման հանդիպման անցկացմանը, ուկրաինական կողմը՝ կողմ։ Միաժամանակ, Կիեւում հայտարարել են, որ մտավախություն ունեն, որ պատերազմը թեւակոխում է նոր էսկալացիոն փուլ, քանի որ ռուսական կողմը նախատեսում է լայն ծավալի հարձակում սկսել Ուկրաինայի հյուսիսում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր