Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին

Tue, 01 Sep 2026 09:23:29 +0400


Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրում Ռուսաստանի բացակայությունը ռազմավարական գործընկերների ցանկում։

«Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք շարունակում ենք կարծել, որ մեր երկու երկրների համար գործընկերությունը մի բան է, որը համապատասխանում է երկու ժողովուրդների օգուտին և երկու ժողովուրդների շահերին», – հայտարարել է Պեսկովը «Վեստի»–ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ գրել ենք, որ օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչու նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունները այլևս չեն բնութագրվում որպես «ռազմավարական դաշինք», ինչպես դա եղել է 2021 թվականի ծրագրում։ Փաշինյանը մեջբերել է 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունները և այդ ժամանակահատվածում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի գործողությունները։

«Ռազմավարական գործընկերությունը պետք է նշանակի ռազմավարական գործընկերություն։ Եթե հիմա փաստաթղթում գրենք «ռազմավարական գործընկերություն», դուք կհարցնեք, թե ինչու 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չկատարեցին իրենց պարտավորությունները անվտանգության ոլորտում։ Ի՞նչ պետք է պատասխանեմ ձեզ», – ասել էր Փաշինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը»

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը» Mon, 31 Aug 2026 14:15:47 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով