Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու

«Հրապարակ»․ Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու

Tue, 01 Sep 2026 10:25:56 +0400


Շիրակի մարզի Արթիկ համայնքը հոկտեմբերի 25-ին համայնքապետ կընտրի: Արդեն համայնքում ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ փողոցներում լուսացույցեր են տեղադրվում, համայնքում եւ վարչական բնակավայրերում փողոցներ ասֆալտապատվում, խաղահրապարակներ կառուցվում, հունվարի 1-ից էլ Արթիկի գործող մանկապարտեզներն են անվճար դարձել: Այս ամենի հիմքում առաջիկա ընտրություններն են: ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանն է:

Նա ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, որ երկար տարիներ օգտվում էր գեներալի բարեհաճությունից: Անանիկ Ոսկանյանը պարգեւատրվել է տարբեր աստիճանի մեդալներով, պատվոգրերով, անգամ գեներալից անվանական զենք է ստացել՝ որպես թանկարժեք նվեր, օգտվել է այդ տարիներին իշխանական լծակներից եւ բարեկեցիկ կյանք ապահովել իր ու մերձավորների համար:

Հայտնի «տուշոնկա» շոուից հետո, երբ Մանվել Գրիգորյանը կալանավորվեց, նրա սանիկ Անանիկն առաջիններից մեկն «ուրացավ» քավորին եւ միացավ ՔՊ-ին: 2021 թվականին ՔՊ-ի ցուցակով ընտրվեց Արթիկ միավորված համայնքի ղեկավար, իսկ իր որդուն՝ Ռաֆիկ Ոսկանյանին աշխատանքի ընդունեց համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես զինվորական հարցերով առաջատար մասնագետ: Այս ընտրություններին եւս ՔՊ-ն առաջադրել է նրա թեկնածությունը:

Անանիկ Ոսկանյանին հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ գործարքի գնաց այն իշխանության հետ, որը տուշոնկայի գող հռչակեց գեներալին, նրան նվաստացեց ու, ի վերջո, մահվան հասցրեց։ Հարցը լսելուց հետո Ոսկանյանն ասաց. «Զանգեք օգնականիս` այդ եւ Ձեր մյուս հարցերին կպատասխանի»:

Արթիկի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, «Միասնական Արթիկ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկա ընտրություններին առաջադրվելու է: Ազատական կուսակցության անդամ, համայնքապետի նախկին տեղակալ Արտակ Հարությունյանը եւս կմասնակցի ընտրություններին: Մեզ հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ մի քանի օրից որոշում կկայացնեն: Նշենք, որ Արթիկի համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, որի քաղաքական ուժը՝ Ազատական կուսակցությունը 4 տարի շարունակ կոալիցիա էր կազմել «Քաղպայմանագիր» կուսակցության հետ՝ ձեւավորելով Արթիկի համայնքային իշխանությունը, հունիսի 24-ին կայացած ավագանու նիստում հրաժարական է ներկայացրել պաշտոնից ու հայտարարել իր ուժի՝ կոալիցիոն իշխանությունից դուրս գալու մասին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում դեռ քննարկում են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Mon, 31 Aug 2026 19:38:23 +0400 ԲՀԿ խոսնակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով