Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Երկու երկրների ֆինանսների նախարարներն են հանդիպել

Երկու երկրների ֆինանսների նախարարներն են հանդիպել

Tue, 01 Sep 2026 18:00:02 +0400


Հանդիպել են ԱՄՆ եւ ՌԴ Ֆինանսների նախարարներ Սքոթ Բեսենթն ու Անտոն Սիլուանովը։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը, վկայակոչելով ԱՄՆ Ֆինանսների փոխնախարար Էրին Բրաունին։ Համաձայն հաղորդման, հանդիպումը ամերիկյան կողմը գնահատել է որպես արդյունավետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Մեծ Քսանյակի» անդամ երկրների Ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման շրջանակում՝ ԱՄՆ Էշվիլ քաղաքում։

Կողմերը քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու են տնտեսական աճ ապահովելու մասին ծրագիրը։ Նախարար Բեսենթը նախարար Սիլուանովին փոխանցել է, որ Միացյալ Նահանգներում ուզում են, որ հակամարտությունը Ուկրաինայում ավարտվի։ Նաեւ ընդգծվել է, որ Միացյալ Նահանգների որոշմամբ է, որ Ռուսաստանը մասնակցում է «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։ Համաձայն պարբերականի իրազեկ աղբյուրների, Բեսենթը նաեւ փոխանցել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ որեւէ ֆինանսատնտեսական պայմանավորվածություն չի ունենա, քանի դեռ Ուկրաինական հակամարտությունը կարգավորված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը այն երկրների ցանկում է, որոնք զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին

Հայաստանը այն երկրների ցանկում է, որոնք զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին Sun, 16 Aug 2026 18:30:11 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով