500 ռուբլի պարգեւավճար՝ ամեն կարդացած գրքի դիմաց
Tue, 01 Sep 2026 18:30:05 +0400

Ռուս երգիչ Սերգեյ Լազարեւը խոսել է կրթության հանդեպ ունեցած իր վերաբերմունքի, ամառային հանգստի եւ իր երեխաների՝ Նիկիտայի եւ Աննայի մասին։ Նա խոստովանել է, որ 500 ռուբլի է վճարում երեխաներին՝ յուրաքանչյուր կարդացած գրքի դիմաց։ Այդ կերպ խթանում է, որ նրանց մոտ ընթերցանությունը զարգանա։ Նա ասել է, որ այդ կերպ «գնել» է երեխաների հետաքրքրությունը գրականության հանդեպ, եւ նման մեթոդի կիրառման շնորհիվ երեխաները որոշակի արդյունքի՝ կոնկրետ դեպքում՝ գումար ստանալու դիմաց ջանքեր են գործադրում՝ գիրք են կարդում
։Լազարեւը ասել է, որ նախապես պարգեւատրման չափը եղել է հարյուր ռուբլի, հետո արդեն աստիճանաբար աճել է ու այժմ կազմում է 500 ռուբլի։ Նա նաեւ ասել է, որ ամառային հանգստի ժամանակ երեխաները ամբողջովին չեն կտրվում կրթական պրոցեսից։ Շարունակում են կարդալ, սովորել լեզուներ։ Սակայն՝ առանց հստակ ժամանակացույցի ժամ դասացուցակի, քանի որ շատ կարեւոր է, որ երեխաները ազատ ժամանակ ունենան հանգստի եւ իրենք իրենց համար զբաղմունք ստեղծելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր