Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ 150 թուրք է ժամանել Երեւան

«Հրապարակ»․ 150 թուրք է ժամանել Երեւան

Thu, 03 Sep 2026 08:20:27 +0400


Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ նախարարությունների աշխատակիցների հետ։

Ասացին. «Մեր գերատեսչության կողմից կազմակերպված կամ մասնակցությամբ գործարար շրջանակներ ներառող միջոցառում այս օրերին տեղի չի ունենում: Հավելյալ տեղեկատվության համար դիմեք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը»։

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստան ժամանած գործարարները Թուրքիայի արեւելյան եւ արեւմտյան հատվածներից են։ Նա չհերքեց այսօր անցկացվելիք ֆորումի մասին մեր տեղեկությունը։ Ինչո՞ւ հենց Թուրքիայից։ Հարցին Կիրակոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ Թուրքիան»։

Ապա նշեց, որ գործարարները գրանտային ծրագրի շրջանակում են եկել, իսկ ֆորումը հստակ օրակարգ չունի։ Ասաց, որ տարբեր ոլորտների գործարարներ են ժամանել՝ արդյունաբերության, տեքստիլի եւ այլն։ Հարցրինք` կառավարությունն առնչություն ունի՞ այդ ֆորումի հետ, Կիրակոսյանն ասաց՝ ոչ։ Ասաց, որ ֆորումին հաջորդող օրը՝ սեպտեմբերի 4-ին, Համալիրում ցուցահանդես է լինելու, որի բացմանը մասնակցելու է նաեւ նախարարը, իսկ ֆորումի ընթացքում հայ եւ թուրք գործարարները կապեր են հաստատելու եւ համագործակցության հնարավորություններ են քննարկելու։ Կիրակոսյանը նշեց նաեւ, որ ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է Հայաստանի բոլոր գործարարներին, եւ շուրջ 120 հայ գործարար համաձայնել է մասնակցել հանդիպումներին ու համատեղ քննարկումներ անցկացնել։ Ֆորումը տեղի է ունենալու Երեւանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար Fri, 28 Aug 2026 23:30:21 +0400 Ռուսաստանում, Տուվայում, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով