Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան

Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան

Mon, 07 Sep 2026 11:58:11 +0400


Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը (TVP) տված հարցազրույցում Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և ԵՄ
անդամակցության հեռանկարին։

Պատասխանելով այն պնդումներին, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարումը ստանձնել է եվրոպական ինտեգրման գործընթացը տորպեդահարելու նպատակով՝ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարանջատել եվրոպական ինտեգրումը և Եվրամիությանն անդամակցությունը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» միանշանակ կողմ է եվրոպական ինտեգրմանը և պատրաստվում է նախաձեռնողական քաղաքականություն վարել այդ ուղղությամբ՝ ներկայացնելով օրենսդրական առաջարկություններ, որոնք կմոտարկեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները, կնպաստեն Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և պետական ինստիտուտների աշխատանքի
բարելավմանը։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության հարցին՝ Հարությունյանը նշել է, որ այսօր արդեն եվրոպամետ շրջանակներում են մտահոգություններ հնչում հենց Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունների առնչությամբ։

Հարությունյանը նշել է, որ այդ հայտարարություններից բացահայտ դարձավ, որ գործող իշխանությունները նույնիսկ մոտ ապագայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։ Ավելին, ըստ Փաշինյանի, գործող իշխանությունը քաղաքացիների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ընդունել է՝ արհեստականորեն կանխելով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հիշելով «Եվրաքվեն». Փաշինյանի հերթական շուստրիությունը

«Հրապարակ»․ Հիշելով «Եվրաքվեն». Փաշինյանի հերթական շուստրիությունը Thu, 03 Sep 2026 10:15:18 +0400 Բիշքեկում ՌԴ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով