Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

«Գրոհեցին» Վերին Լարսը, այժմ ուզում են վերադառնալ․ ՀՀ մեկնածներին է՞լ է ակնարկում

«Գրոհեցին» Վերին Լարսը, այժմ ուզում են վերադառնալ․ ՀՀ մեկնածներին է՞լ է ակնարկում

Wed, 09 Sep 2026 17:30:17 +0400


Ռուսաստանի ԱԳՆ-ն ռազմական հատուկ գործողության սկզբից Վերին Լարսը և այլ անցակետեր «գրոհած», իսկ այժմ վերադառնալ ցանկացող անձանց վերաբերվում է, ինչպես է իր քաղաքացիներին, որոնք խաբվել են և տրվել խուճապի։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես ենք մենք վերաբերվում որպես գերատեսչություն՝ որպես մեր երկրի քաղաքացիների, որոնցից ոմանք խուճապի են մատնվել, մյուսները, գուցե, իսկապես խաբվել են, գայթակղվել», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նրա խոսքով՝ Ռուսաստան վերադառնալ ցանկացողների թվում կան նաև նրանք, որոնք խախտել են ՌԴ օրենքները: Նրա խոսքով, նման դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում։

Հավելենք, որ ռազմավարական ճանապարհը Վլադիկավկազն ու Թբիլիսին կապում է «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Ներկայում այն միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, իսկ ապա՝ Հայաստանի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր խցանումներ․ «Լամբադա» կամրջի վերին հատվածը փակ է

Նոր խցանումներ․ «Լամբադա» կամրջի վերին հատվածը փակ է Thu, 10 Sep 2026 11:55:48 +0400 Երևանում …