Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Ի՞նչ էին կենսգիշերին փնտրում հիվանդանոցներում ստուգողները

Ի՞նչ էին կենսգիշերին փնտրում հիվանդանոցներում ստուգողները

Fri, 11 Sep 2026 21:15:04 +0400


Երեկ գրել էինք, որ գիշերը Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի աշխատակիցներն անսպասելիորեն ուշ երեկոյան մտել են մի շարք հիվանդանոցներ` ստուգումներ իրականացնելու։ Մեզ պատմեցին, որ վերջիններս մի քանի ժամ հիվանդանոցներում թղթեր են ուսումնասիրել, անգամ մոնիտորներն են նկարել։ Հիվանդանոցների աշխատողներից ոչ մեկի հետ չեն շփվել, որևէ տեղեկություն չեն տվել։ Որոշ փաստաթղթեր են վերցրել ու ասել են, որ 10 օրից կիմանաք ուսումնասիրության պատասխանը։

Մեզ հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, նշելով․ «Համալսարանական երեք հիվանդանոցներում, հիմնադրամի կողմից իրականացվել է մոնիտորինգ, համաձայն հիմնադրամի հաստատված կարգի: Որևէ ընթացակարգային խնդիր չկա, համալսարանական կառույցներում իրականացվել է կառուցողական աշխատանք։ Որևէ միջադեպ, կամ խնդիր մեր կառույցներում չի եղել։ Կարգի պահանջների համաձայն վերցրել են որոշ փաստաթղթերի պատճեներ, և ժամկետի մեջ կտրամադրեն արձանագրություն»։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչով էր պայմանավորված գիշերը ժամը 21։00-ից հետո մի շարք հիվանդանոցներում համաժամանակյա ստուգումները, հատկապես, երբ նշվում է, որ հիմնադրամի հաստատված կարգով են դրանք իրականացվել, ինչո՞ւ օրվա աշխատանքային ժամերին չեն իրականացրել ստուգումները։ Մեզ պատմեցին, որ այս ստուգումներով հիմնադրամը փորձում է ահաբեկել հիվանդանոցիներին, որ առողջապահական ապահովագրության սահմանափակումներ իրականացնեն եւ անգամ դրանց արդյունքում հունվարի 1-ից վճարված գումարները հետ գանձվեն`տուգանքներ նշանակելու միջոցով։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ, որպեսզի պարզենք, թե ինչո՞ւ էին որոշել գիշերով ստուգումներ իրականացնել, ի՞նչ փաստաթղթեր են վերցրել եւ արդյոք վերեւից հրահանգ են ստացել` կրճատել ապահովագրությանը հատկացվող գումարները եւ անգամ վճարված գումարները հետ գանձել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը

«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը Fri, 11 Sep 2026 09:45:46 +0400 Ներքին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով